Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Քննարկվել են շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

Առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով դրանց համակարգումն ու ժամանակին եւ որակով կատարումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: