Ճապոնական Sony ընկերությունը վերսկսում է շուն ռոբոտների արտադրությունը։ Aibo անունով առաջին էլեկտրոնային շունը ստեղծվել էր 1999 թվականին։ Համարվում է, որ հենց այդ ռոբոտն է մրցակիցներին ոգեւորել ստեղծելու նմանատիպ ռոբոտների։ Ավելի քան տասնամյա ընդմիջումից հետո Sony-ն հույս ունի կրկնել այդ  հաջողությունը, հայտնում է FOX Business-ը։

1999-2006թթ․ Sony-ն Ճապոնիայում մվաճառել է մոտ 150 հազար տարբեր ցեղատեսակի Aibo։ Վերջին մոդելները ճանաչում էին մինչեւ 180 ձայնային հրահանգ եւ հիշողության քարտեր ունեին։ Նրանք կարողանում էին գտնել եւ տերերի մոտ բերել լիցքավորման սարքը։

«Արտադրությունը դադարեցնելը բարդ որոշում էր։ Բայց մենք շարունակել ենք զարգացումը արհեստական ինտելեկտի եւ ռոբոտաշինության ոլորտում»,- ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կաձուո Հիրաին։

Aibo-ի վաճառքը Ճապոնիայում կմեկնարկի 2018- հունվարին։