Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին Իրանի ժողովրդի հիմնական թշնամի է անվանել, հաղորդում է «ԻՌՆԱ»-ն:
«Ամերիկան մեր հիմնական թշնամին է այդ բառի ուղիղ իմաստով», - հինգշաբթի՝ ուսանողների հետ հանդիպմանն, ասել է Խամենեին:
«Ամերիկայի առջեւ նահանջը իրենց ուժ կտա եւ անպատկառ կդարձնի, ուստի միակ ճանապարհը դիմադրություն է: Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի ժողովրդի հիմնական թշնամին է, եւ Թեհրանը երբեք չի ենթարկվում ԱՄՆ ճնշմանը: Միակ ճանապարհը Վաշինգտոնին դիմակայելն ու դիմադրրելն է», - ասել է Խամենեին՝ նշելով, որ հենց սկզբից ԱՄՆ-ն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո թշնամական վերաբերմունք է ցույց տվել Իրանի նկատմամբ, եւ այժմ փորձում է վնասել միջուկային համաձայնագիրին:



























