2011թ. փետրվարին «Արմավիա» ընկերությունը կստանա առաջին Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռը:
Superjet -ը 95 ուղեւորի տեղափոխման եւ կարճ չվերթների համար նախատեսված ինքնաթիռ է:
95007 համարով ինքնաթիռը փորձարկումներն ավարտում է «Аэрофлот»-ի չվերթներում, որից հետո կներկվի «Արմավիայի» գույններով, հաղորդում է АРМС-ТАСС-ը:
«Аэрофлот»-ն առաջին Superjet-100 ինքնաթիռները կստանա 2011թ. մարտին:




























