Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շրջանակներում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է, բայց ժամկետների մասին դեռ հայտնի չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
«Հանդիպում նախատեսված է։ Չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Պայմանավորվածություն կլինի ու այդ մասին կհայտարարվի», -ասաց փոխնախարարը։



























