ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այս մասին Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցություններից առաջ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանում է նոր գլխավոր քարտուղարի դիրքորոշումը բոլոր հարցերում՝ առանց նախապայմանների բաց, արդար երկխոսության բարելավման օգտին:

«Նման երկխոսությունը բոլորի համար ընդհանուր խնդիրների լուծման ժամանակ կոլեկտիվ որոշումներ կայացնելիս թույլ կտա ներկայացնել ԵԱՀԿ շատ լուրջ  ներուժը: Այդ ներուժը շատ կարեւոր է օգտագործել առաջին հերթին Ուկրաինայի հակամարտության, նաեւ Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ համանախագահությունը Անդրկովկասի հարցով Ժնեւի քննարկումներում: Կարեւոր ենք համարում չթուլացնել ԵԱՀԿ ուշադրությունը Բալկանների խնդրին», - ասել է Լավրովը: