WhatsApp-ի մեսենջերի աշխատանքը խափանվել է, հաղորդում է Business Insider-ը:
Այդ մասին են գրում նաեւ Twiter-ի օգտատերերը:
WhatsApp-ից օգտվողների խոսքով՝ հավելված մտնելուց հետո նոր հաղորդագրությունները չեն երեւում, իսկ սերվերի հետ միացումը չի հաստատվում:
Ոմանք նշում են, որ այդ պատճառով նրանք չեն կարողանում նաեւ հաղորդագրություններ ուղարկել:
DownDetector կայքը, որը կայքերի եւ առցանց սերվերների աշխատանքի մոնիթորինգ է իրականացնում, հաստատում է խափանումը:




























