Նեյրոկենսաբանները պարզել են, որ Apple-ի արտադրանքի մասին մտքերը շարժում են մարդու ուղեղի այն հատվածները, որոնք նույն կերպ են արձագանքում հավատացյալների կրոնական պատկերներին, հաղորդում է World Religion News-ը:
BBC-ի փաստագևական ֆիլմում գիտնականները սկանավորել են Apple-ի երկրպագուի ուղեղը, որը նշել է, որ օրվա մեջ 24 ժամ մտածում է սիրելի արտադրանքի մասին:
«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խոշոր տեխնիկական բրենդը շարժում է ուղեղի այն հատվածները, որոնք նախատեսված են կրոնական տեղեկատվության մշակման համար», - եզրափակել են մասնագետները:
Մարդաբաններն իրենց հերթին նշել են, որ Apple խանութների շինարարությունը եկեղեցիների կառուցման հետ մեծ ընդհանրություն ունի:


























