Ուկրաինան Google եւ  Apple ընկերություններին  հորդորել է ստեղծել նոր էմոձի նշան (smile-իկ), որը կպատկերի երկրի ազգային կերակրատեսակը՝ բորշչը: Համապատասխան տեղեկատվությունը հայտնվել է Ուկրաինայի թվիթերյան պաշտոնական էջում:

«Մենք ուզում ենք հեռուն գնալ, Google եւ Apple, բորշչի տեսքով էմոձի ունենալու ժամանակն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Էջում հրապարակված են նաեւ էմոձիների նմուշներ՝ երկու տարբերակով՝ յուրաքանչյուր ընկերության համար: «Նորից բորշը հզոր ենք դարձնում» ,- ասվում է մեկ այլ հաղորդագրության մեջ:

Վերջին ժամանակներում  հատուկ սմայլիկների ստեղծման նախաձեռնությունները շատ տարածված են: Սեպտեմբերի Մեն նահանգի ամերիկացի սենատոր Էնգուս Քինգը առաջարկել է ստեղծել օմարի տեսքով էմոձի՝ ընդգծելով օմարի որսի կարեւոր մշակութային ու տնտեսական դերը տարածաշրջանի բնակիչների համար:

Ավելի վաղ Դուբայի եւ Ֆինլանդիայի ծրագրավորողները գործարկել էին իրենց ազգային մշակույթի կոլորիտներին համապատասխանող էմոձիներ։