Microsoft ընկերությունը Փրիսթոնյան համալսարանի հետ միասին դատի է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմին, որպեսզի թույլ չտա DACA ծրագրի փակումը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ծրագիրը  հետաձգում էր ավելի քան 700 հազար ապօրինի ներգաղթյալների արտաքսումը, որոնք ԱՄՆ էին ժամանել մանուկ հասակում։

Հայցում ասվում է, որ ծրագրի դադարեցումը ապօրինի ու հակասահմանադրական է ։

Դոնալդ Թրամփը ծրագրի դադարեցման մասին հայտնել էր սեպտեմբերին, քանի որ դա նրա նախընտրական խոստումներից մեկն է եղել։