Լիբանանի նախագահ Միշել Աունը սպասում է, որ Սաուդյան Արաբիայում գտնվելիս իր հրաժարականի մասին հայտնած վարչապետ Սաադ Հարիռին կվերադառնա եւ բացատրություններ կտա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետը «Ալ Արաբիա» հեռուստաալիքի միջոցով հայտնել է իր հրաժարականի մասին։

«Վարչապետ Սաադ Հարիռին, գտնվելով Լիբանանի սահմաններից դուրս, զանգահարել է Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին եւ տեղյակ պահել իր հրաժարականի մասին։ Նախագահ Աունը սպասում է վարչապետի վերադարձին եւ ոչ պատշաճ կերպով ներկայացրած հրաժարականի մասին բացատրությունների»,- հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։