Իրանական ընկերությունը նոյեմբերի 4-ին՝ ի պատիվ ազգային տոնի, ներկայացրել է օնլայն խաղ, որը խաղացողը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերում է հանդես գալիս եւ փախչում է վերեւից ընկնող հրթիռներից, ռումբերից եւ media գրառումով սեւ գնդակներից, հայտնում է Fars իրանական գործակալությունը։
Գործակալությունը հայտնում է, որ Studio Hiva ընկերությունը խաղ է թողարկել՝ ի պատիվ Գլոբալ ամբարտավանության դիմակայության ազգային օրվա։ 1979 թվականի նոյեմբերի 4-ին հեղափոխական երիտասարդությունը գրավել էր Թեհրանում ԱՄՆ դեսպանատան շենքն ու պատանդ էր վերցրել աշխատակիցներին։
Թրամփը խաղի ժամանակ բախվում է իր 2 ամենասիրելի առարկաներին՝ փողին եւ հրթիռներին, մինչեւ դրանցից մեկն ի վերջո սպանում է նրան։



























