ԱՄՆ Մոնտանա նահանգի Բիլինգս քաղաքում շաբաթ ոստիկանությունը սպանել է զինված տղամարդուն, որը 10 ժամից ավել թաքնվել է խանութում՝ կրակելով իրավապահների ուղղությամբ, հաղորդում է Billings Gazette-ը:
Պարբերականի տվյալներով՝ կասկածյալը դեռ անցյալ գիշեր էր բացել խանութի մուտքը, որից հետո վազել է ներս եւ թաքնվել:
Ենթադրվում է, որ տղամարդը ներս է մտել հրազենի գողության նպատակով: Ինչպես նաեւ հնարավոր պայթյունի մասին տեղեկություններ են հաղորդվել:
Նշվում է, որ բանակցողները մի քանի անգամ փորձել են տղամարդու հետ պայմանավորվել:
Սակայն տղամարդը փորձել է դուրս գալ շենքից՝ հրացանն ուղղելով ոստիկաններիվրա: Նրանցից մեկը կրակել է՝ ստիպելով տղամարդուն նորից թաքնվել: Փոխզիջում գտնելու նոր փորձերից հետո տղամարդը դուրս է եկել, այնուհետ հրաձգություն է սկսվել:




























