Մի քանի մարդ է վիրավորվել Թեխասի հարավում, բապտիստական եկեղեցում հնչած կրակոցների հետեւանքով։ AP-ի փոխանցմամբ, կան զոհեր։ Հստակ թիվը դեռեւս անհայտ է։ Միջադեպը տեղի է ունեցել Սաթերլենդ Սփրինգս քաղաքում։
MSNBC հեռուստալիքի տեղեկությունններով, ինքնաձիգով զինված անհայտ տղամարդը կրակ է բացել հավատացյալների ուղղությամբ։ Նշվում է, որ տուժել է 10-ից 15 մարդ։ Հարձակվողին ոչնչացրել են ոստիկանները։
Տուժածների թվում երկամյա երեխա կա։ Դեպքի վայր են մեկնել վեց բժշկական ուղղաթիռներ։ Իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել տեղի ունեցածը։
According to @ksatnews a witness reported seeing a man in full gear come into the church & unloaded several rounds. https://t.co/2K0aJZ3D79 pic.twitter.com/EFbWIKnX9D
— Nick Short




























