ԵՄ երկրների ֆինանսների նախարարները մտադիր են նոյեմբերի 7-ին քննարկել համաշխարհային  հարկային ապաստանների «սեւ ցուցակը»։ Այս մասին Paradise Papers անունը ստացած օֆշորային սկանդալից հետո հայտնել են ԵՄ ներկայացուցիչները։

ԵՄ երկրները պլանավորում են «սեւ ցուցակի» մասին համաձայնագիր կնքել մինչեւ տարեվերջ։ Նոր բացահայտումները քննարկման պատճառ էին դարձել, հայտնել են ԵՄ ներկայացուցիչները եւ նշել, որ հանդիպման ավարտին վերջնական որոշում չի կայացվելու։

Այս պահին ԵՄ յուրաքանչյուր երկիր ունի իրավասությունների սեփական ցուցակը, որոնք հարկային հարցերով պակաս համաձայնեցված են համարվում։ ԵՄ երկրների ներսում հարկային թաքստոցների սահմանման չափանիշները շատ տարբեր են։ Համարվում է, որ ԵՄ սեւ ցուցակը ավելի ծանրակշիռ կդառնա։ Նրանք, ովքեր կհայտնվեն ցուցակում, կարող են պատժամիջոցների ենթարկվել, եթե հրաժարվեն համագործակցությունից։

Աշխարհում օֆշորային ընկերությունների գործունեության մասին նյութեր, որոնցում շրջանառվում են 120 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Կանադայի վարչապետը, Դոնալդ Թրամփի աշխատակազմի անդամները, Եղիսաբեթ 2-րդ թագուհու պալատական շրջապատը, Apple AAPL եւ Uber ընկերությունները։

Նյութերը, որոնք արդեն ստացել են Paradise Papers անվանումը, պարունակում են 13.4 մլն փաստաթուղթ, այդ թվում՝ ենթադրաբար Appleby իրավաբանական ընկերությունից, որը գրանցված է Բերմուդյան կղզիներում։ Փաստաթղթերում ավելի քան 50 տարվա նյութեր կան։

Կոնսորցիումը պնդում է, որ փաստաթղթերը բացահայտում են որոշ քաղաքական գործիչների եւ համաշխարհային առաջնորդների օֆշորային շահերը, այդ թվում՝ բրիտանական արքունիքի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնակազմի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի շրջապատի, ինչպես նաեւ այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսիք են Apple–ը, Nike–ը եւ Uber–ը։