Այն, որ Հայաստանը աղքատ երկիր է, նախագահի, քաղաքական գործիչների, վարչակարգի մեղքը չի։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ծագումով հայ ռուսաստանաբնակ գիտնական Արտյոմ Օհանովը՝ ավելացնելով, որ Հայաստանը, գտնվելով տնտեսական շրջափակման, պատերազմական իրավիճակի մեջ, չունենալով հասանելիություն ծովին եւ այլ ռեսուրսներին, հնարավորություն էլ չունի լինել ավելի լավ պայմաններում, քան այժմ է։
«Իհարկե, պետք է զարգացնել գիտությունն ու բարձրագույն տեխնոլոգիոները, սակայն մեծ հույսեր կապել այդ ոլորտների հետ չի կարելի, քանի որ դրանք երկարաժամկետ ծրագրեր են, իսկ դրանց շահույթը կամաց-կամաց է կուտակվում»,-ընդգծեց նա։
Նրա կարծիքով, Հայաստանի միակ խնդիրը տնտեսությունն է, մարդիկ խելացի են, էներգիայով լի, գործնական, կրթությունը բարձր մակարդակի վրա է, իսկ երբ հարցը հասնում է ֆինանսներին, այդտեղ արդեն կան բարդություններ։ Իսկ առանց գումարի եւ ներդրում կատարելու գիտություն զարգացնելը քիչ հավանական է։ Եթե ներդրվի համապատասխան գումար, ապա գիտությունը հնարավոր կլինի զարգացնել։
«Այս պահին, Ռուսաստանն, ինչպես նաեւ Իրան են Հայաստանի բարեկամները։ Ինչքան էլ հակառուսական գաղափարները տարածում գտնեն Հայաստանում, սակայն ռոսւական ռազմաբաազան է Հայաստանում ապահովում անվտանգություն։ Ռուսաստանը գուցեեւ վաճառում է զենք Ադրբեջանին, բայց բարեկամանալ Հայաստանի հետ դեռ չի նշանակում թշնամանալ Ադրբեջանի հետ»,-նշեց նա։




























