Աֆղանստանի իշխանությունները WhatsApp-ի եւ Telegram-ի մեսենջերները չեն արգելափակի, հաղորդում է Independent-ը:

Նրանց կարգավիճակը վերջերս երկրում կասկածի տակ էր դրվել:

«Աֆղանստանի կառավարությունը չի պատրաստվում երկրում սոցցանցերի հավելվածները արգելել: Աֆղանստանում WhatsApp-ը եւ Telegram-ը կշարունակեն գործել», - Twitter –ում գրել է երկրի վարչապետի մամուլի քարտուղարի տեղակալ Ջավիդ Ֆեյսալը:

Աֆղանստանի լրատվամիջոցները հաղորդել էին, որ Աֆղանստանի ազգային անվտանգության վարչությունը ցանկացել է թալիբներին եւ այլ ծայրահեղական խմբերին մեսենջերների միջոցով կոդավորված հաղորդագրություններ օգտագործելուն խանգարել: