ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Հարավային Կորեայի Samsung ընկերության բողոքը, որը մտադիր էր վիճարկել ամերիկյան Apple ընկերության հետ արտոնագրային վեճի վերաբերյալ նախորդ ատյանի որոշումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Բողոքը էկրանի արգելափաակումից հանելու (slide to unlock), տեքստում ավտոմատ ուղղումների, quick links գործառույթներին է վերաբերել:
2014 թվականի մայիսին ԱՄՆ Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Samsung-ը խախտել էր այս երեք արտոնագրերը եւ դատարանը պարտավորեցրել էր Apple-ին 119,6 մլն դոլար վճարել:
Սակայն, 2016 թվականի փետրվարին դատարանը չեղյալ էր հայտարարել ընկերության կողմից տուգանքի վճարման մասին որոշումը:




























