Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպել է պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին է ներկայացրել իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։

Հանդիպմանը անդրադարձ է արվե; Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։

Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական օրակարգի մի շարք հարցերի։