Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ իրանցի նրա գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորման եւ Կասպյան տարածաշրջանում համագործակցության հարցերը, հայտնում է ՏԱՍՍ—ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ–ին։
ԱԳՆ–ից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են նոյեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած այցի ֆոնին միջազգային ասպարեզում երկկողմ համագործակցության հարցերը։
«Մասնավորապես նախարարները կարծիքներ են փոխանակել Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ եւ անդրադարձել Կասպյան տարածաշրջանում առկա խնդիրներին»,– հայտնել են ԱԳՆ–ից։



























