Սաուդյան Արաբիայի, Իրանի եւ նրանց դաշնակիցների միջեւ աճող լարվածությունը «չափազանց վտանգավոր է»: Այս մասին Վաշինգտոնում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ կոչ անելով երկրներին «խորը շունչ» քաշել, հաղորդում է AFP-ն:
Մոգերինին չի քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի ագրեսիվ հակաիրանական դիրքորոշման աջակցության համար:
Նա նաեւ զգույշ է արտահայտվել Սաուդյան Արաբիայի վերջին կալանավորումների մասին՝ նշելով, որ Եվրոպան թագավորության տնտեսության արդիականացման եւ կոռուպցիայի դեմ պայքարում ցանակացած քայլերին կաջակցի:
Նա նշել է, որ Եվրամիությունը եւ Կանադան «շատ քիչ» կառավարությունների շարքում են, որոնք կարող են ասել, որ մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են:
Իրանի ԱԳՆ-ն Սաուդյան Արաբիային մեղադրել է «ագրեսիվ պատերազմներ» վարելու մեջ
Սաուդյան Արաբիան իրավունք է վերապահում իրեն պատասխանել Իրանին




























