Սաուդյան Արաբիայի բանկերը հակակոռուպցիոն արշավի շրջանակներում մասնավոր անձանց եւ ընկերությունների պատկանող ավելի քան 1200 հաշիվներ են սառեցրել: Այս մասին հաղորդում է Reuters- ը` վկայակոչելով տեղացի բանկիրներին եւ փաստաբաններին, որոնք նշում են, որ սառեցված հաշիվների թիվը շարունակում է աճել:

Թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ, պաշտոնյաներ եւ ձեռնարկությունների ղեկավարներ փողերի լվացման, կաշառակերության, պաշտոնատար անձանց շորթման եւ անձնական շահի համար պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքների կապակցությամբ ձերբակալվել են:

Նոյեմբերի 5-ից սկսած Կենտրոնական բանկը գրեթե ամեն ժամ ընդլայնում է սառեցնելու ենթակա հաշիվների ցուցակը, նշում է գործակալության աղբյուրը:

Ընդ որում նա չի նշել, թե որ ընկերությունների հաշիվներն են սառեցվել:

Մեկ այլ աղբյուր նշում է, որ սառեցված հաշիվների մեծամասնությունւը մասնավոր անձանց է պատկանում, այլ ոչ թե ընկերություններին:

Բանկիրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ այս շաբաթ ԿԲ ներկայացուցիչները մի քանի արտերկրյա բանկերի հետ են հանդիպել, որպեսզի համոզեն նրանց, որ հաշիվների սառեցումը առանձին մարդկանց է ուղղված եւ որ այդ մարդկանց հետ կապված ընկերությունները չեն տուժի:

Շնորհազուրկ արքայազն Ալ Վալիդ՝ միլիարդատեր, կանանց պաշտպան եւ Թրամփի քննադատ (ֆոտո)

Սաուդյան Արաբիայի արքայազնը ավելի քան 1 մլրդ դոլար է ծախսել կալանավորվելուց հետո