Ռուսաստանի Վարչապետ Վլադիմիր Պուտինը ռուսների հետ «ուղիղ կապի» ժամանակ մեկնաբանել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից Յուրի Լուժկովին ազատելու պատճառը: Նրա խոսքով՝ Լուժկովի հեռանալը կապված է եղել նրա ու Մեդվեդեւի տարաձայնությունների հետ:

Պուտինը նաեւ կատակով ենթադրել է, որ երեւի նրան հեռացրել են «ոչ սպորտային» պահվածքի պատճառով: Լուժկովը հեռացվել է «վստահության կորստի պատճառով» ձեւակերպմամբ՝ 2010-ի սեպտեմբերին: