Apple ընկերությունը բետա ռեժիմում iMessage հաղորդագրությունների փոխանակման հավելվածի միջոցով դրամական փոխանցումներ կատարելու ծառայություն է թողարկել, հայտնում է TechCrunch-ը:

Ծառայությունը կոչվում է Apple Pay Cash, որը թույլ կտա դրամական միջոցներ փոխանցել անմիջապես օգտատերերի միջեւ:

Հաղորդվում է, որ օգտատերերը կարող են նաեւ հաղորդագրությունների միջոցով դրամական միջոցներ ստանալու հարցում ուղարկել: Միջոցները կստացվեն օգտատիրոջ Apple Pay-ին ավելացված քարտին: