ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման 2-րդ նստաշրջանի ամենաշատը բացակայած պատգամավորը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամվոր  Գագիկ Ծառուկյանն է: Ըստ Parliamentmonitoring.am-ի՝ Ծառուկյանը չի մասնակցել 137 քվեարկության:

Ամենաշատ բացակայող պատգամավորներից է նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ չի մասնակցել 79 քվեարկության, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բացակայել է 76 անգամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը՝ 71,  ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ 58:

Ինչպես երեւում է՝ Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: