NASA-ն կմիանա Uber ընկերության՝ թռչող տաքսի ստեղծելու նախագծին: Այս մասին հայտնել է Uber արտադրության բաժնի ղեկավար Ջեֆ Հոքլդենը, հաղորդում է CNBC-ը:

Ենթադրվում է, որ թռչող ավտոմեքենաները կկարողանան ուղղահայաց թռչել եւ վայրէջք կատարել: Սպասվում է, որ դրանք ցածր բարձրության վրա են թռչելու:

Նախագծի փորձարկումը 2020 թվականին Լոս Անջելեսում կսկսվի:

Անցյալ տարի Uber մասնագետները նշել էին, որ մոտ ապագայում անօդաչու տաքսիներ կստեղծվեն, որոնք կարճ հեռավորությունների վրա ուղեւորներ կտեղափոխեն: