ԱՄՆ Ջորջ Մարշալի անվան Տիեզերական թռիչքների կենտրոնը ամերիկյան գերծանր SLS (Space Launch System) հրթիռի մեկնարկի անիմացիան է ներկայացրել, հաղորդում է Popular Mechanics-ը:

Հրթիռի առաջին արձակումը ծրագրված է 2019 թվականին: Այն նախատեսված է Orion նավի արձակման, ինչպես նաեւ դեպի Լուսին եւ Մարս առաքելությունների համար:

Ավելի վաղ  SLS թռիչքը բազմիցս հետաձգել են:

Ըստ  Popular Mechanics-ի՝ հրթիռի բարձրությունը 102 մետր է: