Հայաստանի կառավարությունում առաջիկայում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, պատասխանելով NEWS.am-ի հարցին:
«Կադրային փոփոխություններ լինելու դեպքում մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, այսօր պաշտոնանկ է արվել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ըստ լուրերի նրան այդ պաշտոնում փոխարինելու է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, իսկ ֆինանսների նախարար նշանակվելու է Կենտրոնական Բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Ակնկալվում է նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկությունը:





























