Հայաստանում կմեծացնեն սրտի անհետաձգելի վիրահատությունների ֆինանսավորումը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 9-ին կառավարության նիստում։ Որոշումն ընդունվել է ակնկալվող գերածախսը փակելու համար։

2016 թվականին ծրագրի վրա ծախսվել է 3․6 մլրդ դրամ, իսկ 2017-ի առաջին 7 ամիսներին՝ 2,1 մլրդ։ Սպասվող գերածախսը կկազմի մոտ 320 մլն դրամ։ Դրանցից 194,5 մլն-ը կուղարկեն այլ կրճատված ծրագրերից, այդ թվում՝ երեխաների ատամնաբուժական զննման ծրագրից, բժիշկների ժամանակավոր գործուղումներից մարզեր, բժիշկների արտագնա գործուղումներից եւ Առողջապահության նախարարության գրադարանային ծառայություններից։