Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այսօր՝ նոյեմբերի 9-ին, հանձնաժողովի նիստում միաձայն որոշում են կայացրել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման թեմայով դեկտեմբերի 1-ին համատեղ նիստ գումարելու եւ խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշեց, որ ԱԺ-ում լսումներին ներկա կլինեն Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
«Եվրոպական հարեւանության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Բրյուսելում հայ պատվիրակների հետ վերջին հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը որեւէ խոչընդոտ չկա՝ ոչ եվրոպական, ոչ հայկական կողմից»,-ընդգծեց Զոհրաբյանը:




























