Մոսկվայի Սելեչնոգորսկում արմատական տրամադրված մի խումբ երիտասարդներ հավաքվել են եւ բղավել ազգայնամոլական կարգախոսեր: Հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Մի խումբ երիտասարդներ, բղավելով ազգայնամոլական կարգախոսներ, ծեծի են ենթարկել ճանապարհին հանդիպած կովկասյան արտաքինով մարդկանց»,- ասել է գործակայության աղբյուրը` հավելելով, որ ոստիկանության ներկայացուցիչները շարունակ համոզում են դադարեցնել անկարգությունները, իսկ մինչ այդ տեղում սահմանված է ուժեղացված հսկողություն: Փակ են տեղի խանութներն ու այլ սպասարկման օբյեկտներ:




























