Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի ծակած-կտրած վերքերով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 20-ամյա Գեւորգ Գ.-ն եւ 21-ամյա Հայկ Գ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 19.00-ի սահմաններում, Գայ գյուղում, վիճաբանության ժամանակ, նրանց դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է 18-ամյա Նարեկ Խ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Հասանելի է
русский



























