ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մինչ տարվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների  հանդիպում կազմակերպել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած  գագաթնաժողովի արդյունքները, համանախագահները ծրագրում են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների  հանդիպումը մինչեւ տարվա վերջ:

Զախարովան նշել է, որ մինչ այդ հանդիպումը համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներից յուրաքանչյուրի  հետ առանձին խորհրդատվություն կանցկացնեն: Այս պահին ռուս համանախագահն իր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանք է տանում այդ խորհրդատվությունների վայրի ու ժամանակի շուրջ: