Հայաստանում Beeline-ը հայտարարում է այս տարվա կեսին մեկնարկած բջջային ցանցի լայնածավալ արդիականացման ծրագրի ավարտի մասին։ Հայաստանում Beeline-ի ներկայության ամբողջ ընթացքում սա ենթակառուցվածքների ամենախոշոր արդիականացումն է՝ իր ծավալով եւ ներդրումների չափով։

Ծրագրի շրջանակում ընկերությունը նորացրել է երկրի բոլոր բազային կայանների սարքավորումները, բազմապատկել է բջջային ցանցերի թողունակությունն ու ծածկույթը։ Մասնավորապես, 4G ցանցը հասանելի է դարձել 14 նոր քաղաքներում, իսկ  Երեւանում ցանցի ծածկույթն ավելացել է 30 %-ով։ 4G ցանցում 60 Մբ/վրկ-ով բարձրացել է տվյալների փոխանցման արագությունը։ Beeline-ի երրորդ սերնդի ցանցը նույնպես ընդլայնվել է եւ այժմ դրա ծածկույթը հասանելի է Հայաստանի բնակչության 82%-ին։

«Մեծ սիրով հայտարարում եմ Հայաստանի ողջ տարածքում Beeline-ի բջջային ցանցի արդիականացման ծրագրի հաջող ավարտի մասին։ Մեր առջեւ դրված էր հավակնոտ նպատակ, որը վերաբերում էր ամբողջ մի երկրի եւ հարյուր հազարավոր մեր բաժանորդների։ Նրանցից յուրաքանչյուրի համար մեր ծառայություններն այժմ դարձել են ավելի ժամանակակից, արագ ու որակյալ, եւ մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի դրանք լինեն ավելի պարզ եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 «Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել Beeline-ի բոլոր այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են արդիականացման ծրագրին։ Ձեր պրոֆեսիոնալիզմը թույլ տվեց ամբողջովին փոխարինել սարքավորումները ողջ երկրի տարածքով եւ անել դա այնպես, որ կապը ընթացքում չընդհատվի ու բաժանորդները ցանկացած պահի կարողանան օգտվել մեր ծառայություններից», - ասաց Հայաստանում Beeline-ի Տեխնիկական բլոկի տնօրեն Մաքսիմ Լեւինը։

Նշենք, որ արդիականացումից հետո Beeline-ի 2G ցանցի ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակչության 98,6%-ը, որը երկրի համար ռեկորդային ցուցանիշ է։