Դեկտեմբերի 15-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները ՌՈ վարչական շենքից բերման են ենթարկել 24-ամյա Արթուր Մուրադյանին, ով 2006 թ. հունվարի 10-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Մուրադյանը կալանավորվել եւ տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Գլխավոր դատախազություն եւ հետախուզումը նախաձեռնողին: