Niantic ստուդիան, որը Pokemon Go հիթային բջջային խաղի պատասխանատուն է, Warner Bros. ստուդիայի հետ համատեղ ստեղծել է «Հարի Փոթեր»-ի մոտիվներով իրականությանը նման խաղ, հայտնում է Mashable-ը։
Նոր խաղը ստացել է Harry Potter: Wizards Unite անվանումը։ Դեռեւս քիչ բան է հայտնել խաղի մասին, սակայն կարծես թե օգտատերերը ստիպված են լինելու իրական կյանքում վայրեր այցելել, որպեսզի այնտեղ գտնեն վիրտուալ կյանքից առարկաներ եւ համագործակցեն նրանց հետ։ Խաղացողները նաեւ կհանդիպեն կախարդական կերպարների եւ կենդանիների հետ, կսովորեն հմայիլներով աշխատել։
Ակնկալվում է, որ Harry Potter: Wizards Unte-ի շնորհանդեսը կկայանա 2018 թվականին։




























