ԱՄՆ Տիեզերական  գործակալությունը հրապարակել է Արեգակնային  համակարգի խոշորագույն մոլորակի՝ Յուպիտերի լուսանկարները։ Բարձր մաքրությամբ լուսանկարները թույլ են տալիս հաստատել գիտնականների այն պնդումները, որ մոլորակը ջրածնային-հելիումային մթնոլորտ ունի, հայտնում է Life-ը։

«Յունոնա» տիեզերական սարքի տպավորիչ լուսանկարները մշակել է նկարիչ Շոն Դորանը, որը լուսանկարները միացրել է եռաչափ պատկերում եւ լույսի միջոցով բացել հսկա մոլորակի իրական գեղեցկությունը։