Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել 43-ամյա Արթուր Պ.-ի վարած «Օպել-Վեկտրա»  եւ 21-ամյա Վահրամ Ա.-ի վարած «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Քննությունը վարում է ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքը: