Չինաստանի բնակիչ Չեն Մինգը սիրելիին առաջարկություն է արել 25 հատ IPhone X-ի միջոցով, հայտնում է China Daily-ն։

Շենչժեն քաղաքի բնակիչը նախապես Apple-ի 25 նոր սմարթֆոն էր պատվիրել, իսկ նոյեմբերի 3-ին, երբ սարքը պաշտոնապես վաճառքի էր դուրս բերվել Չինաստանում, երիտասարդը, ժամանակ չկորցնելով, սիրելիին առաջարկություն էր արել։ Նա վարդի թերթիկների վրա սմարթֆոնները շարել էր սրտի տեսքով եւ կենտրոնում դրել ամուսնական մատանին։ Երեկոն կազմակերպելուն օգնել էին աղջկա ընկերուհիները, որոնց նա հետո նվիրել էր հեռախոսները։

Լի անունով աղջիկը հուզվել է նման առաջարկությունից եւ ուրախությամբ համաձայնել դառնալ երիտասարդի կինը։

Զույգը ծանոթացել էր 2 տարի առաջ iOS-ի տեսախաղերի նկատմամբ մեծ սիրո շնորհիվ։ Չինացին հենց 25 հատ IPhone X էր գնել, քանի որ նրա սիրելին 25 տարեկան է։ Դրա վրա նա ծախսել էր 31,5 հազար դոլար։