Հայաստանն ու Իրանը ռազմավարական շուկաներ են ՌԴ Արխանգելսկի շրջանի համար: Այդ մասին հայտարարել է Մերձծովյան փայտասղոցման ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պապիլեւը հայ գործարար պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Արխանգելսկ նահանգի զարգացման կորպորացիայի» մամուլի ծառայությունը:
«Այսօվա դրությամբ Հայաստանն ու Իրանը ռազմավարական շուկաներ են եւ կարեւոր է, որ արդեն հիմա մտածել իրացման աշխարհագրությունն ընդլայնելու մասին: Ավելին, այժմ Ռուսաստանն էականորեն բարելավել է կոնտեյներային գնացքների ձեւավորման շուրջ իրավիճակը եւ այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել: Մեր ընկերությունը համաժամանակյա կարող է բարձել շուրջ 3,5 հազար խորանարդ պատրաստ արտադրանք: Հնարավոր է, որ ընկերությունում արտադրվող ոչ բոլոր չափատեսակները հարմար կլինեն հայկական շուկայի համար, բայց այդ հարցի շուրջ կարելի է հավելյալ աշխատել», - մեկնաբանել է Միխայիլ Պապիլեւը:
Դեկտեմբերին ծրագրվում է մեկնարկել պելետային արտադրությունը, Հայաստանի եւ Իրանի շուկաներում հատիկների իրացման մեծ հեռանկարներ կան:
Կողմերը պայմանավորվել են, որ հունվարին կհանդիպեն արդեն մեկնարկած արտադրությունում:




























