«Դեմոկրատական շարժում հանուն Վրաստան» քաղաքական ուժի առաջնորդ Նինո Բուրջանաձեն մինչեւ այս տարվա վերջ կայցելի Մոսկվա, հաղորդում է GHN-ը:
Նրան Ռուսաստանի մայրաքաղաք են հրավիրել մասնակցելու Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի բացմանը, որը կայանալու է դեկտեմբերի 21-ին:
«Նինո Բուրջանաձեն այդ միջոցառմանը հրավիրվել է դեռեւս մայիսին, երբ նոր-նոր հուշարջանի հիմքն էին գցում: Հիմա մենք պաշտոնապես հրավեր ենք ստացել: Կուսակցության խորհուրդը նիստ է անցկացրել եւ որոշվել է, որ տիկին Բուրջանաձեն կմեկնի Մոսկվա»,- հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից:





























