Վոլգոգրադի մարզում Վրաստանցիներն ու պաղեստիցիները զանգվածային ծեծկռտուք են սարքել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ պաղեստինցի ուսանողը մտնելով բժշկական համալսարանի լսարան, տեսել է, որ իր իրերը թափված են գետնին: Բացի այդ իր նստարանը տեղափոխել են նոր տեղ:
Նույն նստարանին նստող վրաստանի ուսանողը հրաժարվել է տեղաշարժել նստարանը: Նրանց միջեւ վեճը վերաճել է դաժան ծեծկռտուքի, որի ժամանակ սպորտային կազմվածքով պաղեստինցին կոտրել է վրացու ձեռքը:
«Մի քանի օր անց «խոսակցությունը» նրանց միջեւ շարունակվել է, բայց արդեն համալսարանի պատերից դուրս: Այս անգամ «խոսակցության» վայր են ժամանել ոչ միայն կռվող կողմերը, այլեւ նրանց «աջակցության խմբերը»: Ընդհանուր առմամբ, «ռազբոռկային» մասնակցել է 10-15 մարդ»,- պատմել են ոստիկանությունում:
Լեզվակռիվն արագ վերաճել է դաժան ծեծկռտուքի, որի հետեւանքով ոմանց քիթն է կոտրվել, ոմանք էլ կապտուկներ են ստացել:
Ոստիկաններին հաջողվել է դադարեցնել «ազգամիջյան հակամարտությունը», հաղորդում է NEWSru.com-ը:





























