Նոյեմբերի 9-ին՝ այսօր, չնախատեսված այցով Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիա կժամանի: Գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ կքննարկեն Լիբանանի ճգնաժամը, Եմենում եւ ընդհանուր տարածաշրջանում իրավիճակը , հաղորդում է Reuters-ը:

«Որոշվել է Էր Ռիյադ այցելել՝ Մուհամեդի հետ հանդիպելու համար: Դա մեր առաջին հանդիպումը կլինի: Մենք կքննարկենք տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Եմենի եւ Լիբանանի խնդիրները», - ԱՄԷ-ում ասուլիսին ասել է Մակրոնը:

Նրա խոսքով՝ կենսականորեն կարեւոր է Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը՝ տարածաշրջանի կայունության եւ ահաբեկչության դեմ պայքարի համար:

Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել թագավորությունում կատարված բազմաթիվ կալանավորումները՝ նշելով, որ իր ոճի մեջ չէ այլ երկրների ներքին քաղաքականմությանը միջամտելը: