Մոսկվայի իշխանությունները Ամանորյա տոներին հատուկ վերահսկողության տակ են պահելու աշխատանքային միգրանտներին: ՌԴ մայրաքաղաքի ՆԳ գլխավոր վարչության պետի հասարակական անվտանգության գծով տեղակալ Դմիտրի Դեյնիչենկոն, աշխատանքային միգրանտները, որոնք այդ օրերին աշխատանքի չեն եւ ազատ ժամանակ ունեն, լինելու են ոստիկանների աչալուրջ հսկողության տակ:

«Նոր Տարվա տոներին միգրանտներն ազատ են աշխատանքից եւ այցելում են Մոսկվայի կենտրոնական հրապարակներ, դրանք վերածելով միջինասիական հրապարակների: Մենք պետք է դրան լուրջ ուշադրություն դարձնենք եւ ապահովենք անվտանգությունը»,- ասել է Դեյնիչենկոն Մոսկվայի քաղաքապետարանի կազմկոմիտեի նիստում:

Նա հավելել է, որ քաղաքի իշխանությունները միշտ չէ, որ գիտեն, թե որտեղ են բնակվում միգրանտները, ուստի նրանց անվտանգությունն, առաջին հերթին, պետք է ապահովեն գործատուները: Այդ նպատակով տոնական օրերին կստեղծվի ՆԳ Գլխավոր վարչության հատուկ շտաբ: