Ղարաբաղի բնակիչներին չի կարելի մեկուսացնել աշխարհից։ Այս մասին նոյեմբերի 10-ին՝ ԱԺ–ում Ղարաբաղի պատվիրակության  հետ հանդիպումից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 

Ինչպիսին էլ որ լինի քաղաքական կոնյունկտուրան, Ղարաբաղի բնակիչների հումանիտար իրավունքները պետք է լիովին պահպանվեն։ Դիվանագետների ճանաչումը, պրոֆեսիոնալ եւ մշակութային շփումները, առողջապահության միջազգային նախագծերը եւ բնության պաշտպանությունը մշտապես քննարկվում է միջազգային հարթակներում։

«Արցախում բնապահպանական հարցեր լուծելու իրավունքին մենք անդրադարձել ենք Կիեւում Եվրանեսթի վեհաժողովում»,– ասել է նա։

Մեկ այլ հարց է ղարաբաղյան հակամարտությունը մյուս՝ արտաքինից նման, բայց բովանդակային առումով տարբերվող հակամարտությունների հետ չհամեմատելը։ «Մենք ղարաբաղյան հակամարտությունը պատկերացնում ենք այնպես, ինչպես որ այն կա։ Դա ոչ աշխարհաքաղաքական, ո՛չ էլ կրոնական հարց է։ Դրա լուծումը հենց ղարաբաղցիների ձեռքում է»,– հավելել է Աշոտյանը։