ՀՀ խորհրդարանը մեծ աշխատանք է տանում Բաքվի աղավաղումների եւ մանիպուլյացիաների դեմ։ Այս մասին նոյեմբերի 10-ին ԱԺ–ում ասել է Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, որը Երեւան է ժամանել խորհրդարանական պատվիրակության ղեկավարությամբ։

Նա նշել է, որ խորհրդարանական դիվանագիտության դերը շատ մեծ է, եւ այն հայաստանցի գործընկերներն օգտագործում են։

Պետք է հաշվի առնել, որ միջազգային քաղաքական շրջանակներում հակամարտությանն այլ կերպ են նայում։ Վերջին մեկ տարում կարծիքները լրջորեն փոխվել են, եւ խորհրդարանական դիվանագիտությունը պետք է դա հաշվի առնի, հավելել է Ղուլյանը։