Twitter-ը դադարեցրել է «կապույտ նշումների» տրամադրումը, որոնք ցույց են տալիս, որ օգտատիրոջ անձը հաստատված է, հայտնում է Meduza-ն:
«Ստուգումը մտահղացվել էր որպես անձի եւ ձայնի հաստատման միջոց, սակայն այն մեկնաբանում են որպես աջակցության կամ կարեւորության նշան: Մենք հասկանում ենք, որ նման մոլորության պատճառն ենք դարձել եւ պետք է այս խնդիրը լուծենք»,- հայտարարել են Twitter-ից:
Ծառայության հիմնադիր Ջեք Դորսին հավելել է, որ իրենք «պետք է ավելի արագ արձագանքեին», սակայն չի հստակեցրել, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է:
«Նշումներ» տրամադրելուց հրաժարվել են այն բանից կարճ ժամանակ անց, երբ Twitterը ստուգել է ուլտրաաջ ակտիվիստ Ջեյսոն Քեսլերի հաշիվը, որը կազմակերպել էր Շառլոթսվիլում երթը, որտեղ ավտոմեքենան մխրճվել էր անցորդների բազմության մեջ: Օգտատերերը «նշումն» ընկալել են որպես Քեսլերի գաղափարներին աջակցություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին ուլտրաաջ ակտիվիստները Շառլոթսվիլում ջահերով երթ էին կազմակերպել: Քաղաքում ցույց էին արել նաեւ նրանց հակառակորդները, որոնց բազմության մեջ էր մխրճվել ավտոմեքենան: Զոհվել էր մի կին:
Թերեզա Մեյը քննադատել է Շարլոթսվիլում անկարգությունների հետ կապված Թրամփի դիրքորոշումը




























