Երեք ամենահարուստ ամերիկացիների՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի եւ ներդրող Ուորեն Բաֆետի կարողությունը միասնաբար ավելին է, քան ԱՄՆ բնակչության ամենաաղքատ կեսի՝ 160 միլիոն մարդու ընդհանուր ամբողջ ունեցվածքը, գրում է Lenta-ն՝ հղում անելով Institute for Policy Studies-ի ուսումնասիրությանը։
Forbes ամսագրի վարկանիշային աղյուսակի համաձայն՝ վերոհիշյալ գործարարների ընդհանուր կարողությունը գնահատվում է 250 միլիարդ դոլար։ Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ 25 ամենահարուստ միլիարդատերերի, այդ թվում նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի եւ Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջի ու Սերգեյ Բրինի կարողությունն ընդհանուր առմամբ կազմում է մեկ տրիլիոն դոլար։
Forbes-ի վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականների բոլոր 25 գործարարները սպիտակամորթ են , նշվում է Institute for Policy Studies-ի նյութերում։
Միջին ամերիկյան ընտանիքի կարողությունն, առանց ավտոմեքենայի արժեքը հաշվելու, գնահատվում է 80 հազար դոլար։ Ամենահարուստների եւ ամենաաղքատների միջեւ անջրպետը մեծանում է, արձանագրում են մասնագետները։ Նրանք առաջարկում են պայքարել կապիտալի չափազանց խտացման դեմ հարկերի միջոցով։






























