Երեւանում, նոյեմբերի 9-ին, անհայտ անձը կամ անձինք ժամը 07։40-ից մինչչեւ 23։10-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալու գործադրմամբ ներս են մտել Երեւանի Նաիրի Զարյան փողոցի շենքերից մեկի բնակարան եւ այնտեղից հափշտակել ոսկյա եւ արծաթյա զարդեր, ձմեռային մուշտակներ։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, նշված բնակարանը պատկանում է Ուկրաինայի քաղաքացի  35-ամյա Նատալյա Ս.-ին: Աղբյուրի տեղեկություններով նա աշխատում է «Ռոյալ» խաղատանը՝ որպես դիլլեր։

Գողը կամ գողերը դիլլերին պատճառել են մի քանի հազար դոլարի վնաս։