Apple ընկերությունը խոստովանել է, որ iPhone X-ի էկրանը ցրտին վատ է արձագանքում։ 0-ին մոտ ջերմաստիճանում նրա աշխատանքում խնդիրներ են առաջանում, փոխանցում է dpa-ն։ Դրանք շտկելու համար ընկերությունը որոշել է iOS ծրագրային ապահովման նոր թարմացում թողարկել։ Այդ մասին նոյեմբերի 10-ին հաղորդել է Apple-ի ներկայացուցիչը, փոխանցում է DW-ն։
Apple-ի ներկայացուցչի խոսքով՝ նոր iPhone-ի էկրանը, հայտնվելով ցուրտ վայրում, կորցնում է զգայունությունը։ Այն չի արձագանքում հպումներին։ Թեեւ մի քանի վայրկյան անց էկրանը կրկին սկսում է աշխատել։
Apple-ը չի ասում, թե ինչի հետ է կապված այդ խնդիրը։ Թե մասնավորապես երբ կթողարկվի նոր թարմացումը, ընկերությունն առայժմ նույնպես չի հաղորդում։




























